Տերյանական շունչ Վերնատանը

Այսօր քոլեջի ուսանողներս և մայր դպրոցի մի խումբ աշակերտներ հավաքվել էինք նորաբաց Վերնատանը , որպեսզի ընթերցեինք մեծանուն բանաստեղծի՝ Վահան Տերյանի ստեղծագործությունները՝ նամակները, բանաստեղծությունները, մտքերը։ Ընկեր Մարինեն երգեց այն երգերից մեկը, որ գրված է Տերյանի բառերով, հետո երգեցին նաև մեր համակուրսեցիները։ Բոլորս շատ ուրախ էինք, պայծառ դեմքերով, և մեր ներսում մի անբացատրելի ջերմություն էր տիրում, իսկ պատվելի Թամարը ընթերցեց նամակ, որը Վահան Տերյանը գրել էր Անթառամ Միսկարյանին։ Կարդում էինք հերթով, իրար ընդմիջելով՝ շարունակում։ Իրականում այնքան բան կար ասելու, որ ուղղակի մեզ տրված 45 րոպեն չնչին էր։ Ինձ դուր եկավ ընկեր Սամվելի մեջբերումը հասարակական գործիչ Վահան Տերյանի մասին։ Ընկեր Սամվելը կարդաց մի հատված «Հոգևոր Հայաստան» հոդվածից, որը մենք հաճույքով լսեցինք։ Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին։ Տպավորություններս չեն կարող լինել բացասական այսպիսի ջերմ միջավայրում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s